Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Փայլել են մեր հունահռոմեականները

Փայլել են մեր հունահռոմեականները
03.06.2014 | 12:44

Իտալական Սասարի քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում՝ նվիրված Մատե Պելիկոնեի հիշատակին, sport.am կայքի տեղեկացմամբ, փայլուն մասնակցություն են ունեցել մեր հունահռոմեական ոճի ըմբիշները: Ոսկե մեդալների են արժանացել Ռոման Ամոյանը (55 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Արծաթե մեդալներով են վերադառնում 66 և 85 կիլոգրամ քաշայիններ Արամ Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Փաստորեն, ինչ մարզիկ տարել էր հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, բոլորն էլ նվաճել են մեդալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ